Եվրոպայի խորհրդարանում մեկնարկած՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի քննարկմանը ԵԽ պատգամավորները կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հայաստանը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հայտարարության մեջ ասվում է.
Եվրախորհրդարանը լիագումար նիստում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկումներից հետո հավանություն տվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևին։
Ապրիլի 15-ին տեղի ունեցավ «Հատուցման գինը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը պատմատնտեսագիտական վերլուծություն է՝ նվիրված Հայոց ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած նյութական կորուստներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայերի ցեղասպանության մասին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը որակել է զառանցանք և նախազգուշացրել՝ այլևս չկրկնել սխալը. «Երբ քաղաքական գործիչները, հոգևորականները ստանձնում են պատմաբանների պարտականությունները, արդյունքը՝ զառանցանքն է, ոչ թե փաստերը:
ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հընթացս հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը «պատրաստ է դիտարկել ցանկացած երկրի անդամակցության հայտ» և թվարկել էր մի քանի երկրներ՝ Պակիստան, Իրան, Չինաստան, Ադրբեջան, Վրաստան:
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ապրիլի 14-ին հյուրընկալվեցին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչները` համագործակցության և իրականացված աշխատանքների գնահատման նպատակով:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...